Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Հարավային հոսքը» խափանելու ԱՄՆ-ի փորձերը մրցակցության դրսևորում են

«Հարավային հոսքը» խափանելու ԱՄՆ-ի փորձերը մրցակցության դրսևորում են
25.06.2014 | 11:04

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վիեննայում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ «Հարավային հոսք» նախագծի իրականացումը խափանելու ԱՄՆ-ի փորձերը սովորական մրցակցային պայքարի դրսևորում են:
«Արտասովոր ոչինչ չկա. սովորական մրցակցային պայքար է, որի ժամանակ կիրառվում են նաև քաղաքական միջոցներ»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ «Հարավային հոսք» նախագիծը բոլորովին կոչված չէ ՈՒկրաինային դժվար կացության մեջ դնելու, իրականացվում է Ռուսաստանի շահերից ելնելով, ինչպես և՝ «Հյուսիսային հոսք» և «Երկնագույն հոսք» ծրագրերը:
«Մենք չենք ձգտում շրջանցել ՈՒկրաինան, այդ նախագծերը վաղուց են ծնվել: Մենք պարզապես զարգացնում ենք տրանսպորտային ենթակառուցվածքները»,- պարզաբանել է Պուտինը:

Դիտվել է՝ 622

Մեկնաբանություններ