Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը վերընտրվել է

ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը վերընտրվել է
25.06.2014 | 11:39

Եվրոպայի խորհրդի գործող գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը վերընտրվել է իր պաշտոնում: Այս մասին հաղորդում է ԵԽ պաշտոնական կայքը: ԵԽԽՎ-ում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով` Յագլանդը վերընտրվել է 156 ձայնով, մյուս թեկնածուն` Գերմանիայի արդարադատության նախկին նախարար Սաբինա Լոյթհոյսեր-Շնարենբերգերը ստացել է 93 ձայն: Տյուրբյոռն Յագլանդը Նորվեգիայի աշխատավորական կուսակցության անդամ է, նախկինում պաշտոնավարել է որպես Նորվեգիայի վարչապետ, երկրի արտգործնախարար, խորհրդարանի նախագահ:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ