Եթե Ռուսաստանը հասկանա, որ ՈՒկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը բացասական հետևանքներ կունենան ԱՊՀ ազատ առևտրի գոտու վրա, պաշտպանական միջոցներ կձեռնարկվեն ԱՀԿ կանոնների համաձայն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Գլխավորը, որ հենց համաձայնագրերը, որոնք ԱՊՀ ազատ առևտրի գոտու մեր գործընկերները պատրաստվում են ստորագրելու ԵՄ-ի հետ, ուժի մեջ մտնեն, և մենք հասկանանք, որ դա բացասաբար է անդրադառնում ԱՊՀ ազատ առևտրի գոտու գործունեության վրա, այն պայմանների վրա, որով մենք միացել ենք ԱՀԿ-ին, մենք պաշտպանական միջոցներ կձեռնարկենք ԱՀԿ կանոններին համապատասխան: Այսօր Մոսկվայի գլխավոր նպատակն է պարզել, թե ինչ հետևանքներ են սպասում ռուսական առևտրին այն բանից հետո, երբ ԱՊՀ երկրները ԵՄ-ի հետ կստորագրեն ասոցացման համաձայնագրերը»,- ասել է Լավրովը: Վերջինս նշել է, թե Ռուսաստանը պատրաստ է խորհրդակցությունների «ցանկացած ձևաչափով», ավելին` կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Մենք ոչ միայն պատրաստ ենք, մենք կոչ ենք անում նրանց, և Բարոզուն խոստացել է մեր նախագահին հեռախոսային խոսակցության ժամանակ, որ մինչ գագաթնաժողովը անպայման տեղի կունենա խորհրդակցությունների շարք, բայց դեռևս ոչինչ տեղի չի ունենում»,- ասել է Լավրովը: