Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության անունից կստորագրեն Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն՝ Եվրամիության՝ Բրյուսելի գրասենյակում՝ հունիսի 27-ին:
Վրաստանի անունից համաձայնագիրը կստորագրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նա կգլխավորի Վրաստանի պատվիրակությունը, որի կազմում են ԱԳ նախարար Մայա Փանջեկիձեն, եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսեյ Պետրիաշվիլին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: