Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբաման Կոնգրեսից 500 մլն դոլար է խնդրել Սիրիայի ընդդիմության համար

Օբաման Կոնգրեսից 500 մլն դոլար է խնդրել Սիրիայի ընդդիմության համար
27.06.2014 | 10:47

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը առաջարկել է աջակցել Սիրիայի ընդդիմությանը ռազմական հրահանգիչներով և նրանց ուղարկել ամերիկյան ռազմական հանդերձանք: Այս մասին հաղորդում է Financial Times-ը: ԱՄՆ-ի անվտանգության խորհուրդը Օբամային հաղորդել է, որ նա պետք է համոզի Կոնգրեսին երկրի պաշտպանության բյուջեից 500 մլն դոլար հատկացնել Սիրիայի «չափավոր զինված» ընդդիմության «վերապատրաստման և հանդերձավորման» համար: Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հայդենն ասել է, թե այդ միջոցները կօգնեն պաշտպանելու Սիրիայի ժողովրդին, կայունացնելու իրավիճակը «ընդդիմության կողմից վերահսկվող տարածքներում», «հակազդելու ահաբեկչական սպառնալիքին և պայմաններ ստեղծելու խաղաղ կարգավորման համար»:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ