ԵԱՀԿ-ն հաստատել է տեղեկությունը մեկ ամիս առաջ ՈՒկրաինայի հարավ-արևելքում ռուսամետ անջատողականների կողմից ձերբակալված չորս դիտորդների ազատ արձակման մասին: Ավելի վաղ ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ղեկավար Ալեքսանդր Բորոդայը հայտարարել էր, որ դիտորդներն ազատ են արձակվել առանց որևէ նախապայմանի: «Նրանց առևանգման պատասխանատվությունն իր վրա չի վերցրել ոչ մի մարդ, ոչ մի կազմակերպություն», - ասել է ՈՒկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության մամլո քարտուղար Մայքլ Բոչուրկիվը: