ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին «նացիստ» է անվանել: Գլազևն ասել է, թե ՈՒկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որն այսօր պետք է ստորագրվի, անօրինական է, ինչպես ինքը` ՈՒկրաինայի նախագահը: Պուտինի խորհրդականը BBC-ին նաև ասել է, թե Եվրոպան փորձում է ՈՒկրաինային ուժով ստիպել ստորագրելու այդ համաձայնագիրը: «Նրանք կազմակերպել են ՈՒկրաինայում ռազմական հեղաշրջում, նրանք օգնել են նացիստներին գալ իշխանության: Այդ նացիստական կառավարությունը ռմբակոծում է ՈՒկրաինայի խոշոր շրջանը»,-ասել է Գլազևը: Լրագրողի հարցին, թե արդյոք Գլազևը Պորոշենկոյին նացիստ է համարում, Պուտինի խորհրդականը պատասխանել է. «Իհարկե»: