Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալիևը միջնորդներից «արդարության վերականգնում» է ակնկալում

Ալիևը միջնորդներից «արդարության վերականգնում» է ակնկալում
27.06.2014 | 17:38

Ադրբեջանի նախագահը զորավարժություններից հետո քննադատել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին: Նա հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները, ավելի շատ ջանում են կանխել պատերազմը, քան փորձում են վերականգնել արդարությունը: «Ցավոք, այդ հարցով զբաղվող միջնորդները ջանում են ոչ թե լուծել հակամարտությունը, այլ զբաղված են փոխադարձ վստահության միջոցները ամրապնդելով: Փոխադարձ վստահության առաջին քայլը կլինի հայկական զորքերի դուրսբերումը ադրբեջանական օկուպացված տարածքներից: Բանակցությունները պետք է տարվեն ըստ էության: Ցավոք, միջնորդները ավելի շատ ջանքեր են գործադրում պատերազմը կանխելու ուղղությամբ, քան արդարությունը վերականգնելու»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև ասել է, որ այդ պայմաններում Ադրբեջանը մեծացնում է ուշադրությունը բանակաշինության նկատմամբ: «Եթե բանակցությունները արդյունք չտան, մեզ ուրիշ ճանապարհ չի մնում: Մենք պատերազմ չենք ցանկանում, ձգտում ենք, որ խնդիրը կարգավորվի խաղաղ ճանապարհով, բայց տեսնում ենք, որ 20 տարվա ընթացքում հարցը չի լուծվում: Այն ուժերը, որ ցանկանում են հակամարտությունը սառեցված պահել, հասնում են իրենց նպատակին: Մենք չենք ցանկանում հաշտվել այդ իրավիճակի հետ և չենք հաշտվի: Մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց միաժամանակ ցանկանում ենք հետ ստանալ մեր հողերը, մենք ցանկանում ենք վերականգնել արդարությունը», - հայտարարել է Ալիևը:
Նա ասել է, թե Ադրբեջանի պահանջները «հիմնված են պատմության, միջազգային իրավունքի և արդարության վրա»: Ալիևը նորից հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, միջազգային հանրությունը Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ոչ ոք երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ադրբեջանը «երբեք թույլ չի տա իր տարածքում ստեղծել երկրորդ հայկական պետություն»: «Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, և մենք սրանից ոչ մի քայլ չենք նահանջի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժություններում ներգրավված էին շուրջ 4 հազար զինծառայող, 80 տանկ, մոտ 100 զրահամեքենա, 80 հրետանային համակարգ, 10 ռազմական օդանավ, 20 ուղղաթիռ:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ