ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն CNN-ին տված հարցազրույցում դեմ է արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին։
«Ես չեմ ընդունում Ռուսաստանին պատժելու համար պատժամիջոցներ կիրառելու գաղափարը։ Մեզ խաղաղություն է պետք։ Մեզ պետք է, որ Ռուսաստանը հետ քաշի իր զորքերը»,-ասել է Պորոշենկոն։ Նա խոստացել է եռօրյա բանակցություններ անցկացնել ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Այդ պատճառով էլ մենք չենք ակնկալում բացասական արձագանք (ՌԴ-ի կողմից՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման համար)»,-ասել է ՈՒկրաինայի նախագահը։ Նա նաև նշել է, որ ՈՒկրաինայի համար օպտիմալ տարբերակ կլիներ ազատ առևտրի համաձայնություն ունենալ թե´ Եվրամիության, թե´ Ռուսաստանի հետ։ ՈՒկրաինան «իդեալական կապող օղակ» կարող է լինել Մոսկվայի և Բրյուսելի միջև՝ առևտրային հարաբերություններում, ասել է նա։