Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ն ու Իրանը միմյանց կարիքն ունեն առավել, քան երբևէ

ԱՄՆ-ն ու Իրանը միմյանց կարիքն ունեն առավել, քան երբևէ
27.06.2014 | 17:49

Թեհրանն ու Վաշինգտոնը կարող են դաշնակիցներ դառնալ, քանի որ նրանցից ոչ մեկին չի հաջողվի պահպանել կայունությունն Իրաքում և Աֆղանստանում՝ առանց մյուսի՝ գրել է Foreign Policy-ին: ԱՄՆ-ի և Իրանի ընդհանուր շահերը մարտավարական կամ ժամանակավոր չեն, Վաշինգտոնը կարող է չխոստովանել դա, սակայն Իրանը Մերձավոր և Միջին Արևելքում ամենակայուն պետությունն է՝ նշում է պարբերականը: Իրաքի, Սիրիայի, Պակիստանի և տարածաշրջանի այլ պետությունների իրադարձությունները ստվերել են աշխարհաքաղաքական դիմակայությունը, որն ավելի քան 3 տասնամյակ բնութագրել է Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերությունները: ԱՄՆ-ը դեռևս դիմակայում է «շրջադարձ դեպի Պարսկաստան» գաղափարին, իսկ Իրանը չի կարող հրաժարվել կարծրատիպից, որ ԱՄՆ-ի անտագոնիստական դերն ամրապնդում է իր դիրքերը տարածաշրջանում: Սակայն երբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» արմատական սուննի գրոհայինները սիրիական սահմանով անցան Իրաք և հաշված օրերի ընթացքում մի քանի խոշոր քաղաքներ զավթեցին, նոր իրականությունն ակնհայտ դարձավ. Իրանն ու ԱՄՆ-ը միմյանց կարիքն ունեն առավել, քան երբևէ՝ գրում է պարբերականը:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ