Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Վրաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ
28.06.2014 | 12:30

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր՝ ԵՄ մտնելու ձգտումը չի հակասում հարաբերությունները Ռուսաստանի հետ կարգավորելու մեր ձգտմանը: … Ռուսաստանի հետ երկխոսությունը այլընտրանքներ չունի»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո:
Նշենք, որ Վրաստանը երեկ` հունիսի 27-ին, ստորագրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Վրաստանը միաժամանակ հույս ունի պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ