Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բան Կի Մունը կոչ է արել ՈՒկրաինայի հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով

Բան Կի Մունը կոչ է արել ՈՒկրաինայի հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով
28.06.2014 | 12:36

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ՈՒկրաինայի հակամարտության կողմերին կոչ է արել կատարել իրենց պարտավորությունները հրադադարի վերաբերյալ և հասնել բռնության դադարեցման` երկխոսության միջոցով: «Գլխավոր քարտուղարը հույս ունի, որ բոլոր կողմերը խստորեն կհետևեն իրենց պարտավորություններին, և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում հասնել բռնության վերջնական դադարեցման` քաղաքական գործընթացի ճանապարհով»,- ասվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ Բան Կի Մունը ողջունել է կողմերի խորհրդակցությունները` առաջիկա երեք օրերին հրադադարի ռեժիմի փոխադարձ երկարաձգման վերաբերյալ:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ