ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում «ձեռքերը ծալած» նստել, մինչ ջիհադականներն Իրաքում առաջընթաց են արձանագրում։ Al Arabiya-ն հաղորդել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումից հետո Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը պասիվ դիրք չի զբաղեցնի Իրաքում ահաբեկչություն տարածող խմբավորման անդամների նկատմամբ: Այնուհանդերձ նա չի մանրամասնել, թե ռուսական կողմը կոնկրետ ինչ քայլերի է դիմելու՝ ընդգծելով միայն, որ Իրաքում ստեղծված իրավիճակը վտանգի տակ է առել այդ երկրի պետականությունը։
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին հաջողվել է գրավել Իրաքի մի քանի խոշոր քաղաքներ ու բնակավայրեր։