Թուրքիան կարող էր Եգիպտոս դառնալ, եթե ապօրինի կառույցների հակապետական գործողությունները ժամանակին չկասեցվեին՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք ցանկանում են Թուրքիան վերածել Սիրիայի։ Էրդողանն ընդգծել է, որ կառավարությունը մինչև վերջ կպայքարի այդ ուժերի դեմ, որոնց գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը։
Ավելի վաղ վարչապետը հակակառավարական գործողությունների համար մեղադրել էր հասարակական գործիչ, ներկայում ԱՄՆ-ում ապրող և Էրդողանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը։