ՈՒկրաինայի ռուսամետ անջատողականները ազատ են արձակել ԵԱՀԿ դիտորդների երկրորդ խմբին, որը ձերբակալվել էր մայիսի վերջին` Լուգանսկից ոչ հեռու: «ԵԱՀԿ Լուգանսկի հատուկ մոնիթորինգային առաքելության չորս անդամները, ովքեր անհետացել էին մայիսի 29-ին, ազատ են արձակվել շաբաթ երեկոյան», -ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ: Առաքելության խմբի անդամները Գերմանիայի, Նիդերլանդների, Ռուսաստանի և Իսպանիայի քաղաքացիներ են: ԵԱՀԿ տվյալներով` նրանք իրենց լավ են զգում: