Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Կիևը փաստարկներ չունի հրադադարը ևս մեկ անգամ երկարաձգելու համար»

«Կիևը փաստարկներ չունի հրադադարը ևս մեկ անգամ երկարաձգելու համար»
29.06.2014 | 13:21

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ՈՒկրաինայի իշխանությունները որևէ փաստարկ չունեն երկրի Արևելքում հրադադարը ևս մեկ անգամ երկարաձգելու համար: Ֆրանկ -Վալտեր Շտայնմայերի խոսքով` անհրաժեշտ է «կարևոր քայլեր» ձեռնարկել ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին ներկայացնելու համար փաստարկներ հրադադարը ևս մեկ անգամ երկարաձգելու նպատակով: Նախարարը կարծում է, որ նման փաստարկ կարող է լինել ԵԱՀԿ մնացած դիտորդների ազատ արձակումը, ովքեր գերի են վերցվել անջատողականների կողմից ՈՒկրաինայի արևելքում:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ