ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի անդամ Քրիս Սմիթը տեղեկացրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում նրան են փոխանցել բանտարկյալների ցուցակները, որոնք Amnesty İnternational-ի տվյալներով՝ քաղբանտարկյալներ են, տեղեկացնում է haqqin.az-ը։
«Ես մշտապես բարձրացնում եմ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը։ Ես այդ հարցը բարձրացրել եմ նաև Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում»,- ասել է կոնգրեսականը։ «Անկեղծ զրույցը տևել է մեկ ժամ։ Կան շատ դրական պահեր թրաֆիքինգի դեմ պայքարում, սակայն ես հայտնեցի իմ մտահոգությունը՝ լրագրողների և բլոգերների գործերի վերաբերյալ։ Մենք նախագահին փոխանցեցինք քաղբանտարկյալների ցուցակները»,- ասել է Քրիս Սմիթը։