Եվրամայդանի ակտիվիստները հայտարարել են, որ ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, եթե չկատարի Մայդանի պահանջները, կարող է կրկնել Վիկտոր Յանուկովիչի ճակատագիրը: Նրանք Պորոշենկոյից պահանջում են դադարեցնել հրադադարը երկրի արելքում, Դոնբասում ռազմական դրություն սահմանել, ռազմական գործողությունների մասնակիցների համար հատուկ սակագներ սահմանել, արտահերթ ընտրություններ անցկացնել, Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրն անհապաղ վավերացնել: Իրենց նպատակին հասնելու համար ակտիվիստները մտադիր են ամենօրյա պիկետներ անցկացնել Գերագույն ռադայի մոտ: