Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հույները հրաժարվել են պարգևավճարից

Հույները հրաժարվել են պարգևավճարից
30.06.2014 | 11:35

Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստները համատեղ որոշել են Բրազիլիայի աշխարհի առաջնությունում խաղերի համար իրենց պարգևավճարներից հրաժարվել՝ հաղորդել է Newsbomb-ը: Ֆուտբոլիստները դիմել են Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին՝ խնդրելով իրենց պարգևավճարները հատկացնել ազգային հավաքականի ֆուտբոլային բազայի զարգացմանը:
«Մեզ պետք չեն լրացուցիչ բոնուսներ կամ գումարներ: Մենք խաղում ենք հանուն մեր երկրի ու մեր ժողովրդի: Մեր միակ խնդրանքն է՝ օգնել մարզական կենտրոնի ստեղծման հարցում, որը հետագայում կարող է տուն դառնալ Հունաստանի հավաքականի համար», ասված է նամակում: Հույները երկրորդ տեղն են զբաղեցրել C խմբում և Կոլումբիայի հավաքականի հետ դուրս են եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հանդիպելու են Կոստա Ռիկայի հավաքականին: Խաղը կկայանա հունիսի 30-ին, Ռեսիֆում, «Պերնամբուկու» մարզադաշտում:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ