Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒկրաինական Կամենեց-Պոդոլսկիում Հայ եկեղեցուն է վերադարձվել Սուրբ Նիկողայոսի տաճարը

ՈՒկրաինական Կամենեց-Պոդոլսկիում Հայ եկեղեցուն է վերադարձվել Սուրբ Նիկողայոսի տաճարը
30.06.2014 | 11:55

Ըստ orer.eu-ի՝ ուկրաինական հրաշակերտ Կամենեց -Պոդոլսկի քաղաքում հունիսի 27-ին ՈՒկրաինայի հայերի միության կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում հայ հավատացյալներին է վերադարձվել Սուրբ Նիկողայոսի տաճարը։ ՈՒկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը կատարել է ոչ միայն Սուրբ Ստեփանոս զանգակատան, այլև 15-րդ դարի Սուրբ Նիկողայոս տաճարի օծումը։
Համալիրում տեղի է ունեցել նաեւ ՈՒՀՄ-ի տարեկան ժողովը, որին մասնակցել են ուկրաինական տարբեր շրջաններից հայկական համայնքների ներկայացուցիչներ,մտավորականության և հոգևոր դասի, իշխանության, ՈՒկրաինայի Հայ երիտասարդների միության ներկայացուցիչներ, հյուրեր Հայաստանից։
Հանդիսություններին մասնակցել են նաև տարբեր ստեղծագործական կոլեկտիվներ։
Եկեղեցական համալիրի հանձնումը խորհրդանշական է և, իհարկե, կամրապնդի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամությունը։
Եկեղեցին դեռ 1936 թվականին պայթեցրել էին բոլշևիկները, բայց հրաշքով փրկված զանգակատունը պահել էր միջնադարյան ՈՒկրաինայում ծնունդ առած հայկական ոգին։

Դիտվել է՝ 1251

Մեկնաբանություններ