Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դոնեցկում զոհվել է օպերատոր Անատոլի Կլյանը

Դոնեցկում զոհվել է օպերատոր Անատոլի Կլյանը
30.06.2014 | 16:33

Դոնեցկում զոհվել է ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության օպերատոր Անատոլի Կլյանը: 68-ամյա Կլյանը մահացել է որովայնի շրջանում ստացած վնասվածքից, հիվանդանոցի ճանապարհին: Նրա հետ եղած թղթակիցը և ձայնային օպերատորը չեն տուժել: Ըստ հեռուստաընկերության հաղորդագրության, դեպքը տեղի է ունեցել զորամասերից մեկում, երբ նկարահանող խումբը գնացել էր ռեպորտաժ պատրաստելու, իսկ զորամաս այցելությունը կազմակերպել էին անջատողականները: ՌԴ արտգործնախարարությունը ՈՒկրաինայի իշխանություններից պահանջել է «օբյեկտիվ հետաքննություն իրականացնել» օպերատորի մահվան առնչությամբ: Ըստ BBC-ի` ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» վարչապետ Ալեքսանդր Բորոդայն էլ հայտարարել է, թե նկարահանող խմբի` զորամաս այցելությունը կազմակերպվել է «ինչ-որ նախաձեռնող խմբի կողմից` առանց տեղական իշխանությունների գիտության»:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ