Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Խաղաղասեր Արտաշես Գեղամյանը Բաքվում

Խաղաղասեր Արտաշես Գեղամյանը Բաքվում
30.06.2014 | 20:32

Երբ սրանից քսան տարի առաջ Աշոտ Բլեյանը մեկնեց Բաքու, հիշում ենք, թե ինչ աղմուկ-աղաղակ բարձրացավ այդ առթիվ ու ինչ պիտակավորումներ հնչեցին: Հիմա Բաքու մեկնելը սովորական մի բան է, այնտեղ էլ խաղաղասիրություն քարոզելը՝ մոդայիկ է դարձել:

ԵԱՀԿ ԽՎ-ում հունիսի 28-ին մեկնարկած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանում ԱԺ պատգամավոր, հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հարցից մինչև ուկրաինական ճգնաժամ: Սրանից զատ, նա ուշագրավ մտքեր է հայտնել haqqin.az կայքին տված հարցազրույցում՝ նշելով, որ ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը մտնի Եվրասիական միություն, որպեսզի հայերի և ադրբեջանցիների միջև ծագած խնդիրները լուծվեն: Արտաշես Գեղամյանը հիշել է իր խորհրդային անցյալը, երբ ինքը Երևանի քաղաքապետն էր, ու հարցազրույցում նշել, որ ինքը 15-րդ անգամ է գտնվում Բաքվում: Եվ քանի որ երբեմնի ընդդիմադիր նախագահի թեկնածուն իրեն Բաքվում լավ է զգում, ցանկացել է, որ նույն զգացողությունն ունենան Երևան այցելած ադրբեջանցիները և զգան իրենց այնպես, ինչպես սեփական տանը:
Դեպի Եվրասիական միություն շտապող Արտաշես Գեղամյանը հայտարարել է նաև, որ այսօր արդեն շատերը չեն էլ հիշում՝ Էլզասը ֆրանսիակա՞ն է, թե՞ գերմանական:
Իսկ տեսնես հիմա քանի՞սն են հիշում 2003 թ. Արտաշես Գեղամյանի հայտարարությունը ՀՀ-ի ռուսական ռուբլու գոտի մտնելու մասին: Չէ՞ որ Գեղամյանն էլ իր ողջ քաղաքական գործունեությունն իրականացրել է՝ հիմնվելով մեր ժողովրդի կարճ հիշողության վրա:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ