Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բիլդտը այցելում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներ

Բիլդտը այցելում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներ
30.06.2014 | 23:56

Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը երեկ ժամանել է Վրաստան` սկսելով իր այցը Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներ. այցի ընթացքում նա մինչև հուլիսի 2-ը կլինի նաև Մոլդովայում և ՈՒկրաինայում:

Թբիլիսիում Բիլդտը հանդիպել է Վրաստանի նախագահի, վարչապետի, արտգործնախարարի ու նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ