Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈԻկրաինայում անջատողականները Ստալինի անունը կրող տանկ են գործածել

ՈԻկրաինայում անջատողականները Ստալինի անունը կրող տանկ են գործածել
01.07.2014 | 11:46

ՈԻկրաինայի զինված անջատողականները տեղեկացրել են, որ հարձակվել են ՈԻլյանովկա գյուղի անցակետի վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների տանկով: Նրանց տվյալներով՝ ՈԻկրաինայի իրավապահների շրջանում կան զոհեր: «Կոնստանտինովկայի մեր վաշտն օգտագործելով ԻՍ-3 (Իոսիֆ Ստալին) տանկ՝ գրոհել է Կրասնոարմեյսկի շրջանի ՈԻլյանովկա գյուղի անցակետը: ՈԻժայիններից առնվազն երեքը սպանված են և երեքը` վիրավոր, մեր կողմից կորուստներ չկան»,- փոխանցել է ria.ru-ի աղբյուրը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ