Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Չեմ կարծում, որ նրանք ներկայացնում են ամերիկահայ համայնքը»

«Չեմ կարծում, որ նրանք ներկայացնում են ամերիկահայ համայնքը»
01.07.2014 | 20:06

ԱՄՆ-ում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու փաստը զայրացրել է «Ամերիկայի հայկական ֆորում»-ին, որն էլ այդ առթիվ նախաձեռնել է ստորագրահավաք: Այդ ստորագրահավաքին, ըստ համացանցում տարածված տեղեկատվության, արդեն միացել է 458 մարդ:

Ինչպե՞ս է արձագանքում ՀՀ արտգործնախարարությունը այդ ստորագրահավաքին:
«ԱՄՆ-ի կառավարությունն իր համաձայնությունը տվել է Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու առթիվ: Եղել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը: Ինչ վերաբերում է այդ ստորագրահավաքը նախաձեռնողներին, ապա չեմ կարծում, որ նրանք ներկայացնում են ամերիկահայ համայնքը»,- մեր հարցին այսպես արձագանքեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ