Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պորոշենկո. «Հրադադարի ժամկետը սպառվել է, մենք կազատագրենք մեր երկիրը»

Պորոշենկո. «Հրադադարի ժամկետը սպառվել է, մենք կազատագրենք մեր երկիրը»
02.07.2014 | 10:48

ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե չի երկարաձգելու հրադադարը, և ուկրաինական զորքերը շարունակելու են մարտական գործողություններն ապստամբների դեմ երկրի արևելքում:
Հրադադարի պահպանման ժամկետն ավարտվել է երեկ երեկոյան: Տեսաուղերձում Պորոշենկոն հայտարարել է. «Հրադադարի ժամկետը սպառվել է, և մենք կազատագրենք մեր երկիրը»: Նա ասել է, որ որոշումը կայացրել է ՈՒկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ