Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու

Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու
02.07.2014 | 10:51

Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը ասել է, որ օգոստոսի 10-ի ընտրություններին չի առաջադրվելու:
Երեքշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու: Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության չորս հազար անդամների մասնակցությամբ հավաքում Էրդողանի թեկնածությունը առաջադրեց կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինը:
Սահմանադրական փոփոխություններից հետո նախագահին առաջին անգամ ընտրելու է ժողովուրդը՝ ուղիղ քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:
Էրդողանը 11 տարի երկրի վարչապետն է և շարունակում է մեծ հեղինակություն ունենալ, չնայած ինքը և իր կառավարության մի քանի անդամներ և նրանց ընտանիքի անդամներ մեղադրվում էին կոռուպցիոն սկանդալային գործարքներին առնչություն ունենալու մեջ:
Էրդողանի վարչապետության տարիներին Թուրքիայի տնտեսությունը վերելք է ապրել, բայց նա քննադատվում է ավտորիտար կառավարման, մարդու իրավունքների ու խոսքի ազատության սահմանափակումների և բռնաճնշումների համար: Թուրքիայի երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունները՝ Ժողովրդա-հանրապետականն ու Ազգային շարժումը միասնական թեկնածու են առաջադրել Էքմելլեդին Իսհանօղլուին: Նա «Իսլամական համաժողով» կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարն է: Իսկ քրդական կազմակերպությունը նախագահի թեկնածու է հռչակել Սալահադին Դեմիրթաշին:
Առաջին փուլում հաղթելու համար պահանջվում է հավաքել ընտրողների 50 տոկոսից ավելիի ձայները: Եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը չկարողանա հաղթել, երկրորդ փուլը անցկացվելու է օգոստոսի 24-ին:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ