Իբրև ձերբակալված՝ 15 ժամ հարցաքննվելուց հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես ճանաչվել է կասկածյալ՝ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու և կոռուպցիայի գործով, բացի այդ նրան առաջադրվել է մեղադրանք «ազդեցության չարաշահում» հոդվածով՝ ըստ France-Presse-ի: Նա մեղադրվում է կաշառք տալու, ծառայողական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու, կոմերցիոն գաղտնիքը խախտելու փաստերով։
Նրան կասկածում են նաև անօրինական ճանապարհով L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից 150 հազար եվրո ստանալու մեջ։ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների ընթացքում թեկնածուներին արգելվում է մասնավոր անձանցից 4600 եվրոյից ավելի նվիրատվություն ստանալ։
Մեղքի ճանաչման դեպքում Սարկոզիին, «ազդեցության չարաշահում» հոդվածով, սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում և 200 հազար եվրո տուգանք:
2011-ի մարտին Լիբիայի նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից առաջ իր ընտանիքը Սարկոզիին 50 մլն եվրո է տվել։