Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջոն Քերին խոստացել է

Ջոն Քերին խոստացել է
02.07.2014 | 12:36

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին վստահեցրել է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, որ Վաշինգտոնը և իր դաշնակիցները կշարունակեն Ռուսաստանի վրա ճնշում գործադրել: «Քերին նաև Պորոշենկոյին կարճ պատմել է, թե ինչպես ենք մենք և մեր եվրոպացի դաշնակիցները պատրաստվում հետագա ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, որպեսզի նա դադարեցնի անջատողականներին ցուցաբերած իր աջակցությունը»,- բրիֆինգի ժամանակ հայտարարել է պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը: ԱՄՆ-ի պետքարտուղարը «աջակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդի և ՈՒկրաինայի կառավարության ջանքերին՝ հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ, ողջունել է խաղաղ պլանը կյանքի կոչելու նրա ստանձնած պարտավորությունները»: Հարֆը հիշեցրել է, որ Արևմուտքը դեռ հավելյալ պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, նրանք սպասում էին, թե «ինչպես իրեն կդրսևորի կրակը դադարեցնելու ռեժիմը»:

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ