Մոլդովայի խորհրդարանն իր այսօրվա նստաշրջանում քվեարկել է ԵՄ ասոցացման համաձայնագրի օգտին:
Հատուկ նստաշրջանում փաստաթղթի վավերացման օգտին քվեարկել է 59 պատգամավոր, դեմ` 4:
Կոմունիստական «Վերածնունդ» կուսակցությունից 38 պատգամավոր կատեգորիկ հանդես է եկել ԵՄ ասոցացման համաձայնագրի դեմ և լքել խորհրդարանի նստաշրջանը` հրաժարվելով մասնակցել քվեարկությանը:
Բանավեճի ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորները հատուկ ընդգծել են, որ փաստաթուղթն ուղղված չէ ՌԴ-ի դեմ և չի խոչընդոտելու Մոլդովային` համագործակցելու ԱՊՀ երկրների հետ:
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին և վարչապետ Յուրի Լյանկեն հայտարարել են, որ հանրապետությունը, անդամակցելով Եվրամիությանը, պետք է ձեռք բերի հստակ հեռանկարներ:
ԵՄ ասոցացման համաձայնագիրը Մոլդովան նախաստորագրել էր «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովում՝ 2013 թ. նոյեմբերի 29-ին: