Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանը 12 տարում գնել է 1000 հրետանային համակարգ

Ադրբեջանը 12 տարում գնել է 1000 հրետանային համակարգ
02.07.2014 | 17:10

Վերջին 12 տարիների ընթացքում Ադրբեջանն այլ երկրներից գնել է շուրջ 1000 հրետանային համակարգ:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին են վկայել APA գործակալության իրականացրած մոնիթորինգի արդյունքները, որոնք հենված են ՄԱԿ-ի տեղեկությունների վրա:
Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանը հրետանային սարքերն ամենաշատը պատվիրել է Ռուսաստանում: Խոսքը տարբեր տրամաչափի ավելի քան 500 հրետանային համակարգի մասինք է, որի մեծ մասն արդեն իսկ հասցվել է Բաքու:
Ադրբեջանը Ռուսաստանում պատվիրել է նաև 120 միլիմետր տրամաչափի 2С12 «Сани» ականանետեր, ТОС-1А «Солнцепек» տիպի 18 ծանր հրանետ համակարգ, 2С31 «Вена» տիպի 18 ինքնագնաց հաուբից, 2С9 «Нона-С» 26 ինքնագնաց հրանոթ և 9А52 «Смерч» տիպի 18 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ