Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը կխստացնի անվտանգության միջոցները օտարերկրյա օդանավակայաններում

ԱՄՆ-ը կխստացնի անվտանգության միջոցները օտարերկրյա օդանավակայաններում
03.07.2014 | 12:12

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է օտարերկրյա մի շարք օդանավակայաններում անվտանգության միջոցառումների խստացման մասին: Որոշումը վերաբերում է այն օդանավակայաններին, որտեղից ուղիղ չվերթեր են կատարվում դեպի Միացյալ Նահանգներ: Նախարարությունը հայտարարել է, որ նոր կանոններն ուժի մեջ կմտնեն առաջիկա օրերին: Զեկույցում չի ասվում, թե որ երկրներում պետք է խստացվեն անվտանգության միջոցները և ինչն է դարձել նման որոշման պատճառը: Պարզ չէ նաև, թե դրանք ժամանակավոր կամ մշտական գործող կանոններ են լինելու և արդյոք պետք է տարածվեն նաև ԱՄՆ-ի օդանավակայանների վրա: «Մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք, որպեսզի այդ հարկադիր քայլերը հնարավորինս քիչ անհարմարություն պատճառեն ճամփորդներին»,-հայտարարել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնը:
Նշենք, որ ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, թե «Ալ-Քաիդայի» զինյալները Սիրիայում և Եմենում ստեղծում են նոր տեսակի պայթուցիկ սարքեր, որոնք չեն կարող հայտնաբերվել ներկայում կիրառվող մեթոդներով:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ