Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Քառյակն անկարո՞ղ է, թե՞ գործարքի է գնում

Քառյակն անկարո՞ղ է, թե՞ գործարքի է գնում
03.07.2014 | 13:44

Եթե ոչիշխանականների քառյակն իմանա, որ հանրահավաքով էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, հենց այսօր պատմական հանրահավաք կանի: Այս խոսքերի հեղինակը ԲՀԿ խմբակության անդամ Միքայել Մելքումյանն է: Փաստորեն, ըստ ԲՀԿ-ի մեկնաբանության՝ քառյակը գիտակցում է, որ իրենից «Պողոս-Պետրոս» դուրս չի գա: ՈՒ հարցը բոլորովին էլ հանրահավաքը որպես քաղաքական պայքարի այլևս անարդյունավետ միջոց դառնալը չէ: Փորձված քաղաքական գործիչը հրաշալիորեն գիտակցում է, որ երկրի հասարակությանը հուզող ցանկացած հարց ցանկացած ժամանակ քաղաքականորեն ճիշտ ձևակերպելու դեպքում հնարավոր է մեծ լսարան հավաքել և հետագայում հարցը կրկին քաղաքականապես ճիշտ պահելու դեպքում ճնշում գործադրել իշխանության վրա ու հաջողության հասնել: Նման քաղաքական կամ քաղաքացիական պայքարի փորձեր մեզանում եղել են և դրական արդյունք են տվել: Իրեն երկրի քաղաքական կարևոր ուժերից մեկը համարող կուսակցության ոչ շարքային անդամը պետք է տեղյակ լիներ այդ փորձերից:
ՈՒրեմն, քառյակի անկարողության հարցը որպես մեկ վարկած Մելքումյանի մտքերի համատեքստում է: Երկրորդն այն է, որ հնարավոր է քառյակն ամբողջությամբ կամ քառյակի ներսում որոշ ուժեր պարզապես չեն ցանկանում դեմ գնալ իշխանություններին: Իսկ սա արդեն ավելի տխուր է դարձնում ոչիշխանականների քառյակի գոյության փաստը, քանի որ իշխանություններին չընդդիմացող ընդդիմադիրի գործունեությունից սովորաբար գործարքի, փոխպայմանավորվածության հոտ է գալիս:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ