Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նիկոլա Սարկոզին ցնցված է

Նիկոլա Սարկոզին ցնցված է
03.07.2014 | 13:55

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ցնցված է իրեն առաջադրված մեղադրանքներից և համարում է դրանք քաղաքական մանիպուլյացիաներ ու գրոտեսկ, ինչի մասին հայտարարել է TF1 և Europe1 հեռուստաալիքներին տված հարցազրույցում: «Իրավիճակը շատ լուրջ է: Խոսքը արդարադատության քաղաքական մանիպուլյացիայի մասին է: Ֆրանսիացիները պետք է դա իմանան», - հայտարարել է Սարկոզին: Նա ասել է, որ խորապես ցնցվել է իրեն ներկայացված մեղադրանքներից՝ ընդգծելով, որ ինքը երբևէ այնպիսի քայլեր չի արել, որոնք հակասում են իրավական պետության սկզբունքներին:
Սարկոզին քննադատել է քննիչներին, որ թույլատրել են գաղտնալսել իր հեռախոսները մեկ տարվա ընթացքում, երբ ինքը հեռացել է Ելիսեյան պալատից: Այդպիսի որոշումը պետության նախկին ղեկավարի հանդեպ աննախադեպ է հինգերորդ հանրապետության պատմության մեջ: Սարկոզին մտադիր է մասնակցել 2017 թվականի նախագահական ընտրություններին:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ