Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Զարիֆը և Էշթոնը հանդիպել են Վիեննայում

Զարիֆը և Էշթոնը հանդիպել են Վիեննայում
03.07.2014 | 13:57

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հանդիպել են Վիեննայում, որտեղ սկսվում է Թեհրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունների ավարտական փուլը՝ Twitter-ի իր էջում հայտնել է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը: «ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն սկսել է Իրանի ԱԳ նախարարի հետ երկկողմ հանդիպումն այն ժամանակ, երբ շարունակվում են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ», - գրել է Մենը: Իրանի և միջազգային միջնորդների վեցյակի բանակցությունների 6-րդ փուլը Վիեննայում սկսվել է հուլիսի 2-ին և կտևի մինչ 20-ը:

Դիտվել է՝ 667

Մեկնաբանություններ