Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մայդանը ղեկավարում է Պորոշենկոյին

Մայդանը ղեկավարում է Պորոշենկոյին
03.07.2014 | 14:03

ԱՄՆ պետքատուղար Ջոն Քերին անձնական հեռախոսազրույցում խնդրել է ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին երկարացնել հրադադարը, թեպետ հրապարակայնորեն Վաշինգտոնը աջակցել է հատուկ գործողությունների վերսկսումը՝ գրել է Financial Times-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին:
ՈՒկրաինական բանակի ռազմական գործողությունների վերսկսումն ամենահաճելի անակնկալը չէր Արևմուտքի համար՝ նշում է թերթը: Արևմտյան դիվանագետները շարունակում են ճնշում գործադրել Պորոշենկոյի վրա՝ համոզելու վերադառնալ հրադադարին, սակայն Մայդանում մինչև հիմա մնում են վրանները, իսկ բողոքի նոր ակցիաների մասնակիցները պահանջում են ավելի կոշտ գործողություններ ինքնահռչակ հանրապետություններում: Այդ հանգամանքը հասկանալի է դարձնում ՈՒկրաինայի նախագահի հրադադարը չերկարացնելու որոշումը՝ եզրակացնում է Financial Times-ը:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ