ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

ՈՒզում է, որ ստեղծագործական միություններն իրենցից ուժ ներկայացնեն

ՈՒզում է, որ ստեղծագործական միություններն իրենցից ուժ ներկայացնեն
03.07.2014 | 19:18

Կոմպոզիտորների միության «Դիլիջան» ստեղծագործական տուն ոտք դնող այցելուն բախվում է խորհրդային իրականությանը: Մեղմ ասած: Անմիջապես աչքի է զարնում շենքի՝ տասնամյակներով վերանորոգում չտեսած, հնամաշ տեսքը: Խորհրդային իրականությունն է հիշեցնում ստեղծագործական տան ամեն մի իր՝ հատակը, սեղանները, ընդհանուր կահավորանքը: Մինչդեռ այս շենքն այսօր էլ շարունակում է ծառայել կոմպոզիտորներին, նրանք այստեղ են հանգստանում, այստեղ կազմակերպվում են միջոցառումներ, այստեղ են ժամանում ոչ միայն տեղացի, այլև արտերկրի հյուրեր: Գալիս են ու բախվում... մռայլ իրականությանը, որը հեռու է ստեղծագործական ներշնչանքից ու Դիլիջանի գողտրիկ բնությանը ներդաշնակվելուց:

Հենց ստեղծագործական տանն էլ փորձեցի իմ հարցերի պատասխանը ստանալ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանից:


-Պարոն Սաթյան, չե՞ք պատրաստվում հանդես գալու կոմպոզիտորների տունը վերանորոգելու առաջարկով:
-Պատրաստվում եմ: Միանգամից ասեմ, որ պատրաստվում եմ, որովհետև առանց գործ անելու ոչինչ չի ստացվի: Հինը չես կարող պահել, մինչև փոփոխություններ չլինեն: Կամաց-կամաց կվերանորոգենք, որքան կներեն հնարավորությունները: Այստեղ, բացի հանգստի, ստեղծագործելու համար շինություններից, կա նաև դահլիճ, կան տարբեր համալիրներ:
-Իսկ ստեղծագործական միությունները չե՞ն շարունակում հիշեցնել խորհրդային տարիների մնացուկ:
-Ես կարծում եմ, որ կոմպոզիտորների միությունը պետք է աշխատի նորովի: Ե՛վ Անգլիայում, և՛ Շվեյցարիայում կան կոմպոզիտորների միություններ:
Պետք է Հայաստանում արվի ամեն ինչ, որ ստեղծագործական միություններն ուժ լինեն, կարողանան խոսել, լսելի դարձնել իրենց կարծիքը, մտածող մարդկանց կարծիքը: Մտածող մարդիկ էլ կներկայացնեն իրենց ծրագրերը: Արվեստը բանակի պես է: Եթե արվեստը չեղավ, պետությունը կորչում է:
-Բայց ստեղծագործական միություններո՞վ է որոշվում արվեստի զարգացումը:
-Նայած թե ինչ տեսիլք ունենք: Այն միությունները, որոնք ես և իմ համախոհներն ենք պատկերացնում, անպայման օգտակար կլինեն մեծ պետությանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ