Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Մեծ Բրիտանիան բավականին պրագմատիկ է

Մեծ Բրիտանիան բավականին պրագմատիկ է
03.07.2014 | 19:20

Բրիտանացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնակատարությունների եզրափակիչ միջոցառման առթիվ Դիլիջան էր այցելել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը:

irates.am-ը Քեթրին Լիչից հետաքրքրվեց, թե Հայաստանն այսօր իր տնտեսական համակարգով, մարդու իրավունքների և ազատությունների, ժողովրդավարության աստիճանով պատրա՞ստ է ինտեգրվելու Եվրամիությանը:
«Կարծում եմ, որ վերջին քսան տարիների ընթացքում Եվրոպան ցույց տվեց, որ պատրաստ է օգնելու Հայաստանին՝ անցնելու այդ ճանապարհը, ինչպես նաև՝ օգնել Հայաստանին, որպեսզի նա կարողանա իրականացնել բարեփոխումներ տարբեր բնագավառներում, որոնք համարում է անհրաժեշտ, օրինակ՝ ժողովրդավարության զարգացում, արդարադատություն»,- ասաց դեսպանը:
Քեթրին Լիչի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ Եվրոպան «ձեռքերը չի լվանում» և պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ նաև Մաքսային միությանը միանալու որոշումից հետո:
«Այո՛, այո՛, Եվրոպան շարունակելու է համագործակցությունը: Մենք պարզապես սպասում ենք Հայաստանի խոսքին, թե ինչ ճանապարհով ինչպես պետք է շարունակենք համագործակցությունը»,- մեր հարցին այսպես արձագանքեց դեսպանը:
ՀՀ-ում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները հայտարարել են, որ Հայաստանի հետ համագործակցության համար անհրաժեշտ է նոր մոդել: Ինչպիսի՞ մոդել է պետք:
«Մեծ Բրիտանիան բավականին պրագմատիկ է որոշումներ կայացնելիս: Այդ առումով մենք կարևորում ենք բովանդակությունը, ոչ թե ձևը: Երբ Եվրասիական միությանը միանալուց հետո Հայաստանը ստանձնի իր պարտականությունները, դրանից հետո էլ կտեսնենք, թե ինչ բնագավառներում կարող ենք համագործակցել»,- կարծում է Քեթրին Լիչը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 644

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ