ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի և ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Ըստ Սպիտակ տան՝ նրանք քննարկել են դիվանագիտական ջանքերը, որ կգործադրվեն անջատականների ու Ռուսաստանի կողմից ընդունելի հրադադարի համար։ Բայդենը սպառնացել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով, եթե Մոսկվան չդադարի անջատականներին աջակցել ու զորքեր ուղարկել ռուս - ուկրաինական սահման։
ՈՒկրաինայի նախագահը պատրաստ է Դոնբասի իրավիճակի կարգավորման բովանդակալից քաղաքական բանակցություններ սկսելու՝ առանց որևէ պայմանի՝ ըստ ՈՒկրաիանայի նախագահի մամլո ծառայության՝ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է Պորոշենկոն, նշելով, որ պատրաստ է վերադառնալ հրադադարի ռեժիմին, երբ հաստատվի հրադադարի երկկողմանի պահպանումը, ազատ արձակվեն բոլոր պատանդները, ԵԱՀԿ մոնիթորինգի ներքո սահմաններում վերահսկողություն սահմանվի: Ջո Բայդենը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Պորոշենկոյի մոտեցմանը իրավիճակի կարգավորման հարցում ՈՒկրաինայի համար այդքան բարդ ժամանակներում և պատրաստ է ջանքեր գործադրել ՈՒկրաինայում խաղաղության հասնելու համար:
Ավելի վաղ, ՈՒկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության ծառայության խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել էր, որ հակաահաբեկչական գործողությունները Դոնբասում մոտենում են տրամաբանական ավարտին: