Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գելետեյը խոստանում է մտնել Ղրիմ

Գելետեյը խոստանում է մտնել Ղրիմ
04.07.2014 | 14:55

ՈՒկրաինայի պաշտպանության նոր նախարար Վալերի Գելետեյը խոստացել է վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունն ու Ղրիմում հաղթական շքերթ անցկացնել։ 46-ամյա գեներալ-գնդապետն այս խոսքերի համար ուկրաինական խորհրդարանում ծափահարությունների է արժանացել։
Նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտպանության նոր նախարար նշանակելիս ասել է, թե վստահ է, որ բանակն ունի այնպիսի ղեկավարի կարիք, որը կսկսի իրականացնել հրատապ բարեփոխումներ։

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ