Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ընդդիմադիր կուսակցությունները միավորվում են Էրդողանի դեմ

Ընդդիմադիր կուսակցությունները միավորվում են Էրդողանի դեմ
04.07.2014 | 15:00

Օգոստոսի 10-ի նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են առաջին անգամ՝ ուղղակի ընտրության միջոցով, երկրորդ փուլ կլինի, երբ թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 51%-ից ավելին։ Երկրորդ փուլը նախատեսվում է օգոստոսի 24-ին։
Ընդդիմադիր 5 կուսակցություններ պաշտոնապես աջակցություն են հայտնել միասնական թեկնածուին: Կոալիցիոն համաձայնագիրը ստորագրվել է Անկարայում քաղաքական կազմակերպությունների հանդիպման ընթացքում։ Հունիսի վերջին Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցությունն ու Ազգայնական շարժում կուսակցությունը պայմանավորվել էին հանդես գալ միասնական թեկնածուով՝ պաշտպանելով Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն։ Վերլուծաբանները կարծում են, որ որոշման պատճառը մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններն են։ Ընդդիմադիր երկու կուսակցություններից մեկին սատարել էին ընտրողների 27,8%-ը, մյուսին՝ 15,2%-ը։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն հայտարարել է գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն առաջադրելու մասին։ Նա համարվում է նախագահի պաշտոնի ամենահավանական թեկնածուն:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ