Ռուսաստանը Պուտինի՝ Կուբա այցից առաջ դուրս կգրի այդ երկրի պարտքի 90%-ը (31,7 մլրդը 35,2 մլրդ ԱՄՆ դոլարից), հայտնում է RBC-ն: ՌԴ Պետդումա է մտցվել փաստաթուղթ, որի համաձայն պարտքի 10%-ը կմարվի տասը տարում՝ կես տարին մեկ արվելիք հավասար վճարումներով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ Ռուսաստանին վերադարձվելիք պարտքի տասը տոկոսը կրկին ներդրվելու է Կուբայի տնտեսության մեջ: Ռուսաստանը նախատեսում է բեռնափոխադրումների հանգույց ստեղծել Կուբայում: Ռուսաստանին Կուբայի պարտքի դուրսգրման շուրջ բանակցությունների ակտիվ փուլը սկսվել էր 2013-ին: Պարտքը կուտակվել էր դեռ խորհրդային ժամանակներից: Հետխորհրդային Ռուսաստանի պատմության մեջ պարտքի այս չեղարկումը ամենախոշոր ֆինանսական կարգավորման օրինակն է: