Տարածված տեղեկությունը, թե այս տարվա սեպտեմբերին Թուրքիան կբացի իր սահմանը Հայաստանի հետ, չի արտացոլում իրականությունը: Այս մասին apa.az-ի թղթակին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարությունում:
Ըստ կայքի` նշվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նախարարությունն այդ առնչությամբ պաշտոնական հայտարարություն կտարածի:
Հիշեցնենք, որ թուրքական «Taraf» թերթը հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի՝ սեպտեմբերին կբացվի Թուրքիա-Հայաստան սահմանի Ալիջանի անցակետը: