ՈՒկրաինայի ինը զինվորներ ապստամբների հետ տեղի ունեցած բախումների զոհ են դարձել Դոնեցկի շրջանի Սլավյանսկի մոտակայքում, ուր վերսկսվել են մարտերը հրադադարից հետո: Ապստամբների շրջանում զոհերի մասին տեղեկություն չկա, սակայն անջատողականների ղեկավարներից մեկը՝ Իգոր Գիրկինը տեսահաղորդագրության մեջ ասել է, թե քաղաքը կարող են կորցնել, եթե Մոսկվան օգնության չհասնի: ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ապստամբներին առաջարկել է բանակցությունների նոր փուլ սկսել այսօր՝ հունիսի 5-ին: ՈՒկրաինայի ՆԳՆ-ն սպասում է Պորոշենկոյի առաջարկության պատասխանին: