Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին

ՀՀԿ երիտասարդները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին
05.07.2014 | 13:25

Հուլիսի 4-ին նշվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որը նաև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օրն է: Եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գտնելու օրը նշում է մի ճգնավորի կողմից Սրբի աճյունը աստվածային հայտնությամբ գտնելուց հետո:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացրին մի շարք միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնին։
Երիտասարդներին ողջունեց Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը, ով բարձր գնահատեց նրանց մասնակացությունը հոգևոր միջոցառումներին: Տեր Հակոբը խոսեց Գրիգոր Լուսավորչի մասին, բացատրեց տոնի խորհուրդը:
Միջոցառման ընթացքում Երևանի Մայր եկեղեցուց հոգևորականի ուղեկցությամբ երիտասարդների և հավատացյալների մի խումբ ուղևորվեց Խոր Վիրապ, որտեղ տեղի ունեցան ժամերգություն և կանթեղի վառում, ապա՝ վերադարձ դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Այստեղ հոգևորականների դասը, համայնքի անդամները դիմավորեցին Խոր Վիրապից բերված կանթեղը և թափորով շարժվեցին դեպի Մայր եկեղեցի:
Կանթեղի լույսով վառվեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների ամպհովանու գլխավոր կանթեղը և Խորանի մոմերը, կատարվեց Նախատոնակ և մասնակիցների օրհնության կարգ:
Միջոցառումն ավարտվեց «Հավատամք՚ հոգևոր կենտրոնի «Հավատամք՚ երգչախմբի և պարախմբի, նաև այլ խմբերի տոնական համերգով:

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ