Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՀՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ-ի Անկախության օրը

ՀՀ նախագահը շնորհավորել է ԱՄՆ-ի Անկախության օրը
05.07.2014 | 14:44

Նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ հյուրընկալվել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆեռնին և ի դեմս նրա՝ դեսպանատան աշխատակիցներին ու ԱՄՆ-ի ժողովրդին:
Հայաստանի նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային. «Մեծարգո պարոն նախագահ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ԱՄՆ-ի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում: Խորապես արժևորում ենք ԱՄՆ-ի հետ մեր բարեկամությունը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով երկկողմ գործընկերությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի: Կարևորում ենք հայ - ամերիկյան բազմոլորտ համագործակցության խորացումը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ժողովրդավարության կայացմանը Ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներգրավման ընդլայնումը»:
«Շեշտադրելով ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ներգրավվածության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ ակնկալում ենք միջնորդական ակտիվ գործունեության շարունակում՝ հանուն Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության»:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ