Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Անկարան հերքում է Հայաստանի հետ սահմանի բացման լուրը

Անկարան հերքում է Հայաստանի հետ սահմանի բացման լուրը
05.07.2014 | 14:47

Տարածված տեղեկատվությունը, թե սեպտեմբերին Թուրքիան բացելու է Հայաստանի հետ սահմանը, չի արտացոլում իրականությունը՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությանը փոխանցել են Թուրքիայի արտգործնախարարությունից: Թուրքական Taraf թերթը հաղորդել էր, թե սեպտեմբերին կբացվի Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետը, նախապատրաստական աշխատանքները նախաձեռնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Taraf-ի վարկածով՝ անցակետի բացման նպատակը ԱՄՆ-ի և Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն է և Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Անկարայի նկատմամբ ճնշման թուլացումը:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ