Միջազգային միջնորդների վեցնյակի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների վեցերորդ փուլից հետո Եվրոպայի դիվանագիտության փոխղեկավար Հելգա Շմիդը և Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին սկսել են վերջնական փաստաթղթի քննարկումը՝ հայտնել է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարի մամլո քարտուղար Մայքլ Մենը:
Վիեննայում հուլիսի 2-ին սկսվել էր բանակցությունների վերջնական փուլը, որը պետք է ավարտվի հուլիսի 20-ին, երբ կողմերը հույս ունեն համաձայնագիր մշակել Իրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթի երաշխիքների ապահովման շուրջ` Իրանի նկատմամբ գործող միջազգային պատժամիջոցների ամբողջական և մշտական հանման դիմաց: «Մենք փորձում ենք մոտեցնել դիրքորոշումները, քանի որ բանակցությունների այս փուլում դեռևս տարաձայնություններ կան»,- ասել է Մենը: