Լիտվայի քաղաքական խորհուրդը որոշել է ազատել բոլոր նախարարների բոլոր տեղակալներին՝ լրագրողներին հայտնել է խորհրդարանի նախագահ Ալգիրդաս Բուտկևիսիուսը: «Երբ կառավարությունը վերադարձնի իր լիազորությունները նախագահին, և հաստատվի կառավարության նոր կազմը, բոլոր փոխնախարարները կազատվեն աշխատանքից»,- ասել է նա: Սահմանադրության համաձայն` նախագահի երդմնակալությունից հետո, որը կկայանա հուլիսի 12-ին, կառավարությունը վերադարձնում է իր լիազորությունները երկրի ղեկավարին: Վերընտրված Դալյա Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ հատուկ ծառայություններն այնպիսի տեղեկություններ ունեն, որ որոշ փոխնախարարներ ներգրավված են կոռուպցիոն գործընթացների մեջ: Սև ցուցակը գաղտնի է, սակայն մամուլում տարածվել է, որ 9 ազգանուն է ընդգրկված: