ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է առանց հապաղելու վերսկսել ՈՒկրաինայի հարցով կոնտակտային խմբի աշխատանքը: Ինչպես նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, նախարարները համաձայնել են հնարավորինս արագ որոշել Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ Կիևի ու անջատողականների միջև տեղի ունենալիք բանակցությունների վերսկսման տեղը և ժամանակը: